Հայաստան, Սյունիք, ք. Գորիս, Քրիստոփորի փ. 21
AM EN RU

About us

Laundry

About us laundry text

Free parking

About us free parking text

Bar

About us bar text

«Լարա» հյուրանոցը տեղակայված է Գորիսի հարավում: Հյուրանոցը տրամադրում է 30 համար՝ ապահովված բոլոր անհրաժեշտ պայմաններով:

Այստեղ անում են ամեն ինչ ձեր հանգիստը հաճելի դարձնելու համար՝ բարձրակարգ սպասարկում, ժամանակակից նրբաոճ ինտերիեր, հարմարավետ համարներ:

Մոտակայքում կան բազում տեսարժան վայրեր: Գորիսը, խորհրդային տարիներին էլ, եղել է զբոսաշրջության հանգրվաններից: Այսօր, նաև ի շնորհիվ աշխարհի ամենաերկար թռիչքով Տաթևի ճոպանուղու, Գորիսը հավակնում է դառնալ զբոսաշրջության կենտրոն:

Հյուրանոցի բարձրակարգ սպասարկումը, ժամանակակից նրբաոճ ինտերիերով հարմարավետ համարները և առաջարկվող պայմաններն ու ծառայությունները կնպաստեն հյուրերի հանգստի խաղաղ և հաճելի անցկացմանը: Կացության արժեքը ներառում է նաև նախաճաշը, տարածքում կա Wi-Fi ինտերնետ կապ, որը նույնպես ներառված է համարի գնի մեջ:

Հյուրանոցն ունի բար, բացօթյա սրճարան, ռեստորան, որտեղ մատուցվում են տարբեր խոհանոցների ճաշատեսակներ:

Հյուրերի ցանկության դեպքում կարող են կազմակերպվել տուրեր դեպի Տաթևի վանական համալիր, Խնձորեսկ և այլ տեսարժան վայրեր: